ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Այս չորս հետաքրքիր երեխաների հետ այսօր պատահական և շատ յուրահատուկ կերպով ծանոթացա

Այս չորս հետաքրքիր երեխաների հետ այսօր պատահական և շատ յուրահատուկ կերպով ծանոթացա
24.07.2025 | 10:11

Եկեղեցուց տուն դարձի ճանապարհին որոշեցի ծարավս հագեցնելու համար մոտակա սրճարանում մի գավաթ հյութ ըմպել։

Մինչ խնդրածս հյութը կմոտեցնեին, մոտակայքով այս չորս երեխաներն էին անցնում` խորհրդավոր ժպիտով նայելով ինձ։

ՈՒշադրությունս գրավեցին երեխաները և ես խնդրեցի միանալ ինձ և միասին հյութ ըմպել։

ՈՒրախացա, որ նրանք համաձայնեցին և ընկերակցեցին ինձ։

Ծանոթացա, անունները հարցրեցի, ներկայացա, որ հոգևորական եմ։

Զրուցեցինք հոգևոր թեմաներից, ոգևորեց ինձ, որ որոշակի հոգևոր գիտելիքներ ունեին և գիտեին տերունական աղոթքը։

Նրանց խնդրեցի, որ իմ ողջույններն ու օրհնությունները փոխանցեն իրենց ընտանիքի անդամներին։ Միասին որոշեցինք, իրենց ծնողների հետ համաձայնեցնելուց հետո հաճախակի հանդիպել եկեղեցում` իրենց, իրենց ընկերների և իրենց ընտանիքի անդամների հետ։

Ծանոթությունը հաստատեցինք երեխաների օրհնություն ինձանից ակնկալելով և իմ օրհնությունը իրենց բաշխելով։

Որքան մարդասեր, աստվածասեր և եկեղեցասեր են մեր մանուկները։

Տեր Հակոբ քահանաա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3291

Մեկնաբանություններ